Ինդոնեզիայում գեր ոստիկաններին պարտադրել են սպորտով զբաղվել

17:09 • 05.12.12

Ինդոնեզիայում 100 կգ-ից ավելի քաշ ունեցող ոստիկաններին պարտադրել են շաբաթական երկու անգամ մարմնամարզությամբ զբաղվել՝ ավելորդ քաշից ազատվելու համար, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Associated Press-ին։

 

«Գեր և մեծ որովայնով ոստիկանը չի կարող բռնել փախչող հանցագործին։ Այս ծրագիրն ուղղված է նրանց ոչ առողջ ապրելակերպը փոխելուն»,- ասել է ինդոնեզական քաղաքներից մեկի ոստիկանության պետը։

 

Երկրի մայրաքաղաք Ջակարտայում արդեն գրանցվել է ավելորդ քաշ ունեցող 300 ոստիկան, իսկ Տանգերանգ քաղաքում, որտեղ նույնպես անցկացվում է ակցիան՝ 1 470 իրավապահ։ Նրանց բոլորին պարտադրել են զբաղվել սպորտով։ Ժամանակի ընթացքում այդ ծրագիրը պատրաստվում են անցկացնել ամբողջ երկրում։

 

Նշվում է, որ ոչ ոք չի պատժվի, եթե չնիհարի, սակայն ոստիկաններին արգելված է բաց թողնել մարզումները։