ԱՄՆ-ում կյանքից հեռացել է մոլորակի ամենատարեց բնակչուհին
Ամերիկյան Ջորջիա նահանգում, 117 տարեկանում կյանքից հեռացել է Երկիր մոլորակի ամենատարեց բնակչուհի Բեսս Կուպերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով «Ասոշիեյթիդ պրես»-ին։
Կուպերը մահացել է ծերանոցում, որտեղ ապրում էր կյանքի վերջին 10 տարին՝ ամուսնու մահից հետո։ Կուպերը դարձել էր Երկրի ամենատարեց բնակչուհին 2011թ.-ի հունվարին, երբ 114 տարեկանում կյանքից հեռացել էր ամերիկուհի Յունիս Սենբորնը։
Այժմ մոլորակի ամենատարեց բնակչուհու տիտղոսակիր է դարձել իտալական ծագմամբ 115-ամյա ամերիկուհի Դինա Մանֆրեդինին, ով բնակվում է Այովա նահանգում։
Մոլորակի ամենատարեց տղամարդը ճապոնացի Ձիրոեմոն Կիմուրան է, ով երիտասարդ է Մանֆրեդինիից 2 շաբաթով։










