Լիբանանի Տրիպոլիում միջդավանական բախումներ են` փողոցներում կառավարական զորքեր են տեղակայվել
Լիբանանի հյուսիսային մայրաքաղաք համարվող Տրիպոլի քաղաքում, որտեղ չեն դադարում միջդավանական բախումները, զորքեր են տեղակայվել: Իշխանությունները կրկին պահանջել են, որ սունի և ալավի համայնքների զինված միլիցիայի անդամները դադարեցնեն կրակը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Քաղաքի Բեբ-Թաբանա, Էլ-Քուբա, ԷլչՄանկուբին, Մակկար, Ռիվա և Ջեբել-Մոհսեն թաղամասերում փոխհրաձություններ են տեղի ունենում: Թաղամասերը շրջափակված են ռազմական վերակարգի կողմից, սակայն զինվորական հրամանատարությունը դեռ ձեռնպահ է մնում թաղամասեր զորք մտցնելոց:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր թեժացած բախումների հետևանքով զոհվել է 6 մարդ և ավելի քան 50 մարդ վիրավորվել է:
Նոր բախումների առիթ են հանդիսացել հարևան Սիրիայից ստացված տեղեկությունները, ըստ որոնց սահմանից 30 կմ հեռավորության վրա գտնվող սիրիական Թելլ-Քալլախ քաղաքում ոչնչացվել է լիբանանյան սալաֆիական վարձկանների խումբը:
Տրիպոլիի բողոքի ցույցերից հետո Լիբանանի իշխանությունները Դամասկոսին էին դիմել՝ խնդրելով հանձնել խմբի սպանված 14 անդամների մարմինները: Սիրիայի իշխանությունները համաձայնություն էին տվել:










