Աշխարհում ավելի քան 200 մլն երեխայի ստիպում են աշխատել. ՄԱԿ
Ամբողջ աշխարհում 5-17 տարեկան ավելի քան 200 մլն երեխայի ստիպում են աշխատել, նրանցից 15 մլն-ը զրկված են դպրոց գնալու հնարավորությունից, ասվում է ՄԱԿ-ի զեկույցում։
Ինչպես հայտնում է BBC-ն, զեկույցի հեղինակը ՄԱԿ-ում կրթության հարցով լիազորված, Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունն է, ով նշում է, որ երեխաների աշխատանքն օգտագործելու հարցում նկատվում է աննշան անկում։
Բացի այդ, ՄԱԿ-ի տվյալներով, ընդհանուր առմամբ, երեխաների կրթության մակարդակը երկրագնդի վրա չի ավելանում։










