6-ամյա Նարեկը ֆինանսական օգնության կարիք ունի՝ թանկարժեք վիրահատության համար
Վեցամյա Նարեկ Մարտիրոսյանը հիվանդ է արյան քաղցկեղով: Հայ բժիշկներն անում են հնարավոր ամեն ինչ՝ Հայաստանի պայմաններում փոքրիկի կյանքը փրկելու համար, սակայն վերջնական ապաքինման համար անհրաժեշտ է ոսկրածուծի փոխպատվաստում, որը թանկ արժե և արվում է միայն արտասահմանում:
Նարեկի հայրը` Արայիկ Մարտիրոսյանը, այսօր կայացած ասուլիսի ժամանակ պատմել է, որ օրերս երեխան հետազոտվել է նաև Մոսկվայում, և ռուս մասնագետները ևս հաստատել են, որ Նարեկի վերջնական բուժումը ոսկրածուծի փոխպատվաստումն է:
Երեխայի հոր խոսքով` Նարեկի երկու քույրերը կարող են հանդես գալ որպես դոնոր և Նարեկի կյանքը փրկելու համար անհարժեշտ է միայն գումար` 120-130 հազար եվրո:
Ինչպես նշված է տղային օգնելու համար ստեղծված narekinfo.am կայքում, Նարեկը երազում է ֆուտբոլիստ դառնալ: Նա ցանկանում է խաղալ Հայաստանի ազգային հավաքականում և Մադրիդի «Ռեալում»:
Առողջանալուն պես Նարեկն անցնելու է ակտիվ պարապմունքների՝ երազանքին հասնելու համար: Սակայն մինչ Նարեկը երազում է, նրա՝ ոչ մանկական հիվանդությունը օր օրի ավելի է հեռացնում նրան ֆուտբոլիստ դառնալու մեծ երազանքից:
Վիրահատության համար գումար գտնելու հույսով և Նարեկի կյանքը փրկելու համար երեխայի ծնողներին միացել են մի շարք անհատներ՝ «Դու հաստատ կապրես» կարգախոսով:
Կարգախոսին համանուն գրվել է նաև երգ, նկարահանվել՝ տեսահոլովակ: «Դու հաստատ կապրես» երգը ստեղծվել է Մոցարտի սիմֆոնիաներից մեկի հիման վրա, երգի գաղափարը լրագրող Հռիփսիմե Հովհաննիսյանինն է,գործիքավորել է Դեր Հովան,խոսքերը գրել է լրագրող Տարոն Կոխլիկյանը:
Վեցամյա Նարեկին աջակցել ցանկացողները կարող են գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարներին`
ՎՏԲ Հայաստան Բանկ,
16076008837904/ARM
16076008837905/ USD
16076008837906/EUR
16076008837907/RUS
Հաշվեհամարների պատասխանատուն Նարեկի մայրն է՝ Նաիրա Գրիգորյանն է:










