ԵԱՀԿ-ն պետք է դադարի ծառայել առանձին պետությունների շահերին. Պուտին
ԵԱՀԿ-ն վաղուց արդեն պետք է դադարի ծառայել առանձին պետությունների շահերին։ Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ոչ պակաս կարևոր է համակարգել արդիական հարցերի շուրջ ԵԱՀԿ գործունեությունը։ Կազմակերպության այսօրվա վիճակը, ցավոք, լավատեսություն չի ներշնչում։ ԵԱՀԿ-ն վաղուց արդեն պետք է դադարի ծառայել առանձին պետությունների շահերին՝ ուշադրությունը կենտրոնացնելով միասնական օրակարգի վրա»,-ասել է ռուս առաջնորդը՝ ԱՊՀ երկրների առաջնորդների նիստի ընթացքում։
ԵԱՀԿ-ն անվտանգության հարցերով զբաղվող խոշորագույն կազմակերպություն է, որում միավորված են աշխարհի 56 երկրներ՝ Հյուսիսային Ամերիկայից, Եվրոպայից և Կենտրոնական Ասիայից։










