Ֆիլիպիններում թայֆունի զոհերի թիվը հասել է 140-ի, ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ 230-ի

11:34 • 05.12.12

Ֆիլիպիններում «Պաբլո» թայֆունի զոհերի թիվը, պաշտոնական տվյալների համաձայն, հասել է 140-ի, տեղեկացում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝  հղում անելով Philippine Daily Inquirer պարբերականին։

 

Ապաստարաններում և տարհանման կենտրոններում գտնվում է ավելի քան 180.000 մարդ։ Ընդհանուր առմամբ՝ աղետից տուժել է 213.000 ֆիլիպինցի։

 

Ըստ տեղի լրատվամիջոցների տարածած ոչ պաշտոնական տվյալների՝ զոհերի թիվն անցնում է 230-ը։ Հարյուրավոր մարդիկ անհետ կորած են համարվում։


Փոթորիկը, որի արագությունը կազմում էր 210 կմ/ժ, պոկել է տների տանիքներն ու տապալել բազմաթիվ ծառեր:

 

Տարերային աղետի գոտում նկատվել են էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրներ: Թայֆունին ուղեկցող հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել:

 

Երկրում հետաձգվել են հարյուրավոր չվերթեր, չի գործում կղզիների միջև ծովային հաղորդակցությունը: