Տավուշի Գանձաքար գյուղի 5 բնակիչ թունավորվել է պահածոյացված սննդից
Հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում դեկտեմբերի 5-ին՝ ժամը 03.10-ին, հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Գանձաքար գյուղի հինգ բնակիչ, այս մասին Tert.am–ին տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:
Պարզվել է, որ ս/թ նոյեմբերի 29-ին, նրանք իրենց տանն օգտագործել են տնային պայմաններում պատրաստած պահածոյացված սնունդ, ինչի հետևանքով թունավորվել են։
Ըստ բժշկի տեղեկանքի` նրանք ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:










