Երևանում 20-ամյա երիտասարդը ձերբակալվել է ոսկյա շղթա հափշտակելու համար
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին դեկտեմբերի 4-ին՝ ժամը 13.30-ին, դիմել է 1985 թ. ծնված Սոնա Ա.-ն և հաղորդում տվել, որ 2011թ. հունիսին, Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում գտնվող դպրոցի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի` պատճառելով 120.000 դրամի նյութական վնաս:
Tert.am–ին Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, ոստիկաններին հաջողվել է պարզել, որ կողոպուտի հեղինակը 1992 թ. ծնված Ռոբերտ Հ.-ն է: Ռոբերտ Հ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:










