Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկվել 18-ամյա երիտասարդ
10:50 • 05.12.12
«Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեկտեմբերի 4-ին՝ ժամը 18.30-ին, Տիգրան Մեծի պողոտայի և Ե. Քոչարի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի։
Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Placeholder










