Սաուդյան արքայազնները Ռուսաստանից մաքսանենգ ճանապարհով փորձել են հազվագյուտ բազեներ արտահանել

21:15 • 05.12.12

Ռուսաստանի ԱԳՆ-ն Մոսկվայում Սաուդյան Արաբիայի դեսպանատուն նոտա է հղել ՌԴ-ից տարբեր տեսակի 49 բազեներ, այդ թվում և հազվագյուտ բազեներ արտահանելու փորձի համար, հաղորդում է РИА Новости-ն:

 

Նախօրեին Росприроднадзор-ի նախկին փոխնախագահ Օլեգ Միտվոլը Թվիթերում փաստաթուղթ էր տեղադրել, որի համաձայն սաուդյան արքայազններ Մոհամմադ Բին Սաուդ Ալ Քաբիրը և Բին Բադեր Բին Մոհամմեդ Բին Աբդուլրահման Ալ Սաուդը փորձել են Ռուսաստանից դուրս հանել բազեների ընտանիքի 49 թռչուն:


Նոյեմբերի 28-ին Росприднадзор-ը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներին մերժել էր արտահանման արտոնագիր տրամադրել: Բնապահպանական գերատեսչությունը այդ մասին տեղեկացրել էր Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությանը:


Lifenews-ի տվյալներով, 49 թռչունների թվում 33-ը սովորական բազեներ էին և 16-ը՝ հազվագյուտ: Միտվոլի խոսքով, Ռուսաստանում բազեի գինը մոտ հազար ԱՄՆ դոլար է, իսկ Սաուդյան Արաբիայում դրանք վաճառվում են 30-50 հազար ԱՄՆ դոլար գնով: