Բրյուսելում ինքնասպան է եղել ՆԱՏՕ-ում Սերբիայի ներկայացուցիչը

14:04 • 05.12.12

ՆԱՏՕ-ում Սերբիայի ներկայացուցիչ Բրանիսլավ Միլինկովիչը դուրս է թռչել Բրյուսելի օդանավակայանի ավտոկայանատեղի 8 մետրանոց հարթակից, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով «Ասոշիեյթիդ պրես»-ին։

 

ՆԱՏՕ-ում Սերբիայի պատվիրակության աղբյուրը հայտնել է, որ ողբերգությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան, երբ սերբական պատվիրակության անդամներն օդանավակայան էին եկել իրենց գործընկերներին դիմավորելու։