Ռուս երիտասարդը Skype-ի միջոցով 450 երեխայի ստիպել է սեռական բնույթի գործողություններով զբաղվել
Ռուս իրավապահները ձերբակալել են 29-ամյա Դմիտրի Ժիդկովին, ով մեղադրվում է մանկապղծության մեջ։ Մասնավորապես, նա Skype-ի միջոցով հարյուրավոր երիտասարդ աղջիկների ստիպել է սեռական բնույթի գործողություններով զբաղվել, գրում է Russia Today-ը։
Շտապօգնության երիտասարդ աշխատակիցն իր մեղքը մասնակիորեն է ընդունել՝ խոստովանելով, որ Skype-ով կապի մեջ է եղել մի աղջկա հետ։ Միևնույն ժամանակ նա պնդել է, որ ինտիմ և պոռնոգրաֆիկ բնույթի տեսաձայնային շփումը եղել է փոխհամաձայնեցված։
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ընթացիկ տարվա մայիսի 11-ին Ժիդկովը Skype-ով կապ է հաստատել 10-ամյա աղջկա հետ և խնդրել մերկանալ տեսախցիկի առաջ և սեռական բնույթի գործողություններով զբաղվել։
Աղջիկն այդ ամենի մասին պատմել է իր մորը, ով էլ դիմել է ոստիկանություն։ Արդյունքում հետաքննություն է սկսվել, որի շրջանակներում Ժիդկովը հայտնաբերվել է, իսկ նրա լափթոփն էլ (դյուրակիր համակարգիչ) առգրավվել է։
Իրավապահները դրանում հայտնաբերել են Ռուսաստանի տարբեր մասերից 8-13 տարեկան շուրջ 450 աղջիկների կոնտակտները։
Ժիդկովն իր զոհերի հետ ծանոթացել է «Վկոնտակտե» սոցկայքի միջոցով՝ ներկայանալով որպես կին։ Այնուհետև նա առաջարկել է երեխաներին նորաձև ամսագրերի համար մերկ լուսանկարվել, ինչից հետո էլ տեսագրել է ողջ գործընթացը և շանտաժի ենթարկել նրանց։










