Ստամբուլի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել
13:44 • 05.12.12
Ստամբուլի Թաքսիմ հրապարակում շինարարական աշխատանքների ընթացքում շինարարները վնասել են գազատար խողովակը։
Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ»-ը, վնասման հետևանքով պայթյուն է տեղի ունեցել։ Տարածքն այժմ փակ է անգամ հետիոտների համար։
Սկսվել է հետաքննություն, նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։
Placeholder










