Լավրովը քաջ մարտիկ է. ԱՄՆ պետդեպարտամենտ

15:28 • 05.12.12

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հույս է հայտնել, որ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը, չնայած ձեռքի կոտրվածքին (ստացել էր Թուրքիա այցի ժամանակ-Tert.am), կկարողանա Բրյուսելում հանդիպել Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ։

 

Ինչպես նշում է Взгляд-ը, այն հարցին, թե կկարողանա՞ արդյոք Լավրովը ձեռքի կոտրվածքով հանդիպել Քլինթոնի հետ, Թոները պատասխանել է.«Չեմ կասկածում, որ նա շատ քաջ մարդ է, իսկական մարտիկ, իսկ ձեռքն էլ, հուսով եմ, արդեն ապաքինվում է»։

 

Բացի այդ, Թոները վստահություն է հայտնել, որ 2 պաշտոնյաներն իրենց հանդիպման շրջանակներում կքննարկեն Սիրիայի հարցը։