ԱՄՆ-ն, Ճապոնիան և Հրվ. Կորեան հանդիպել են ի պատասխան ԿԺԴՀ-ի հրթիռային ծրագրերի

08:39 • 05.12.12

ԱՄՆ-ն, Ճապոնիան և Հարավային Կորեան երեկ Վաշինգտոնում անհապաղ խորհրդակցության են գումարել, որի ժամանակ քննարկել են իրենց հնարավոր գործողությունները` ի պատասխան նոր հրթիռ փորձարկելու Հյուսիսային Կորեայի ծրագրերի:


Այս
մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Մարկ Տոները, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:


Ինչպես
նշել է Տոները, եռակողմ հանդիպման նախագահությունը ստանձնել է ԱՄՆ վարչակազմի Հյուսիսային Կորեայի հատուկ ներկայացուցիչ Գլին Դևիսը:


«
Խոսքը մեր պարբերական եռակողմ հանդիպումների մասին է, որոնց ժամանակ մենք լայն շրջանակի տարածաշրջանային և գլոբալ հարցեր ենք քննարկում։ Սակայն, անկասկած, ուշադրության կենտրոնում Հյուսիսային Կորեան է»,- նշել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:


Պատասխանելով
հարցին, թե արդյոք նման հանդիպման նախագիծ կա՞ր մինչ հրթիռները փորձարկելու նախագծերի մասին Փհենյանի կողմից շաբաթ արված հայտարարությունը, Տոները ժխտական է պատասխանել: «Ոչ, չի եղել», - ասել է նա:


Երբ
նրան խնդրել են հստակեցնել, արդյո՞ք դա նշանակում է, որ հանդիպումը իրականացվում է «ի պատասխան Փհենյանի հայտարարության», Տոները կտրուկ և կարճ պատասխանել է. «Այո»: