Այսօր Կամավորների միջազգային օրն է

09:52 • 05.12.12

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1985թ. առաջարկել է պետություններին յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 5-ը նշել որպես Կամավորների միաջազգային օր՝ հանուն տնտեսական և սոցիալական զարգացման (International Volunteer Day for Economic and Social Development) կամ պարզապես՝ Կամավորների միաջազգային օր (International Volunteer Day), հայտնում է calend.ru-ն։

 

Կամավորները մարդիկ են, ովքեր ծախսում են իրենց ազատ ժամանակը հօգուտ հասարակության։ Գործունեության ոլորտները, որտեղ կարելի է հանդիպել կամավորների անհատույց աշխատանքին, իսկապես շատ են և բազմազան։

Կամավորները նվիրում են հասարակությանն իրենց տաղանդը, ժամանակը, էներգիան՝ չսպասելով պարգևատրման։