Հանրապետությունում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով

18:45 • 05.12.12

Հանրապետության տարածքում`դեկտեմբերի 6-ի գիշերը Սյունիքում և Վայոց ձորում, 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով, տեղեկացնում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից:


Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ին և 10-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան 2-7մ/վրկ, 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:


Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ի գիշերը և 8-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:



Երևանում դեկտեմբերի 6-7-ը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ:




Երևան քաղաքի դեկտեմբերի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ`

• Օդի առավելագույն ջերմաստիճան 18.10C (1980թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -15.60C (1994թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 1.30C