Սարալանջի փողոցում մեքենան բախվել է պատին, վարորդը հոսպիտալացվել է

16:41 • 06.12.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 6-ին՝ ժամը 13.20-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում` նախկին «Երիտասարդական պալատի» մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

ԱԻՆ կայքի համաձայն՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» և «1-03» ծառայությունների հերթապահները:

 

Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վազ 2121» մակնիշի 33 ՕT 445 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է պատին, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ` 1952 թ. ծնված Հ. Մինասյանը թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: