Բալաշիխայում 27-ամյա հայ երիտասարդ է ձերբակալվել՝ մեքենա առևանգելու համար
ՌԴ Բալաշիխա քաղաքի ոստիկանության Հերթապահ մաս այսօր հաղորդագրություն է ստացվել «Գազել» մակնիշի մեքենայի գողության վերաբերյալ, որը կայանված է եղել Լեոնովի մայրուղում՝ 13 տան մոտ, հայտնում է novostimo-ն։
Ստացված տվյալների հիման վրա որոշ ժամանակ անց գողացված մեքենան հայտնաբերվել է։ Մեքենան կանգնեցնելու ոստիկանների պահանջներին վարորդը չի արձագանքել, հակառակը՝ ավելացրել է արագությունը և փորձել թաքնվել։
Ոստիկաններին հաջողվել է կանգնեցնել մեքենան, սակայն վարորդը դուրս է եկել մեքենայից և փախուստի դիմել։
Ոստիկանության աշխատակիցները ստիպված են եղել զենք կիրառել՝ երկու անգամ օդ կրակելով։ Հանցագործը ձերբակալվել է. պարզվել է նա ազգությամբ հայ, 27-ամյա մի երիտասարդ է։
Ոստիկաններն ունեն հիմքեր կասկածելու, որ հանցագործության ժամանակ խումբ է գործել։
Այժմ տարվում է քննչական օպերատիվ միջոցառումներ պատահածի բոլոր հանգամանքները պարզելու համար։










