Երևանում սեփական տանը հենասայլակին հենված վիճակում հայտնաբերել են 81-ամյա կնոջ դի

16:01 • 06.12.12

Այսօր՝ ժամը 14.19-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 31 շենքի 2-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի և դռան զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակում` հենասայլակին հենված, հայտնաբերվել է 81-ամյա Ա. Ակոպովայի դին: