Իսրայելի ռազմաբազայից գողերը F-16-ի շարժիչներ են գողացել
Իսրայելի կենտրոնում գտնվող ավիաբազայում մի քանի միլիոն դոլարի գողություն է կատարվել, հայտնում է Courier Mail-ը՝ հղում կատարելով բանակային ռադիոյին:
Գողերը տարել են ամերիկյան արտադրության F-16 ռազմական օդանավերի մի քանի շարժիչներ:
Հետաքննությունը կասկածում է, որ հնարավոր է պայմանավորվածություն է եղել գողերի և ավիաբազայի աշխատակիցների միջև: Նշվում է, թե հնարավոր է՝ շարժիչները գողացած լինեն որպես մետաղաջարդոն վաճառելու նպատակով: Ընդ որում՝ գողության կատարման հստակ ժամկետը հայտնի չէ:
Անցած տարի Թել Նոֆի ավիաբազայում պարզել էին, որ F-15-ի և F-16-ի մասեր են պակասում, այնուհետև դրանք հայտնաբերել էին մետաղաջարդոնի հանձնման պահեստում:










