Հյուսիսային ծովում իրար են բախվել երկու նավ
Հյուսիսային ծովում իրար են բախվել երկու բեռնատար նավ, ինչի արդյունքում նրանցից մեկը խորտակվել է: Զոհերի մասին տեղեկություններ չկան, նոյեմբերի 5-ի երեկոյան տեղեկացրել է Reuters գործակալությունը հղում՝ կատարելով նիդերլանդական ԶԼՄ-ներին:
Ըստ ծովափնյա պաշտպանության աշխատակիցներից մեկի՝ իրար են բախվել բեռնատար նավը և կոնտեյներներ տեղափոխող նավը: Միջադեպի վայրում իրականացվում են փրկարարական աշխատանքներ:










