Լոնդոնում արգելվել է հսկայական մզկիթի շինարարությունը
Լոնդոնյան Նյուհեմ շրջանի իշխանությունները արգելել են Լոնդոնի Օլիմպիական այգու մոտ հսկայական մզկիթի կառուցումը: 2007թ. սկսած դրա շինարարության արտոնման համար է պայքարում իսլամական «Ջիմաատ Թաբլիգ» շարժումը, հաղորդում է BBC-ն:
Մզկիթը կարող էր դառնալ Մեծ Բրիտանիայում ամենախոշորը: Սուրբ Պողոսի տաճարից երեք անգամ ավելի բարձր կառույցը նախատեսված էր 10 հազար մարդու համար: Բացի այդ, նախատեսվում էր երկու հազար մարդու համար նախատեսված ճաշարան, գրադարան և մարզադահլիճ կառուցել:
Սակայն իշխանությունները եկել են այն եզրահանգման, որ մզկիթը չափազանց մեծ է, և դրա շինարարությունը կարող է վատթարացնել տրանսպորտային իրավիճակը, ինչպես նաև հավանության չի արժանացել ճարտարապետական մտահղացումը:
Իսլամական «Ջիմաատ Թաբլիգ» շարժումը ստեղծվել է Հնդկաստանում 1926թ.: Մի շարք երկրներում այն ծայրահեղական է համարվում: Մասնավորապես, Ռուսաստանում այդ կազմակերպության գործունեությունն արգելված է:










