Գվատեմալայի ՆԳ նախարարը հայտարարել է McAfee հակավիրուսի ստեղծողի ձերբակալության մասին
Գվատեմալայի ոստիկանությունը չորեքշաբթի ձերբակալել է McAfee հակավիրուսի ստեղծող Ջոն Մաքաֆիին, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով այդ երկրի Ներքին գործերի նախարարությանը։
Ձերբակալությունը կատարվել է Գվատեմալայի սահմանն ապօրինի հատելու հիման վրա։
Մաքաֆին շաբաթներ շարունակ փնտրվում էր Բելիզի ոստիկանության կողմից, որը ցանկանում էր նրան հարցաքննել սպանության գործով։
Բելիզի ՆԳՆ-ն պարզաբանել էր, որ McAfee հակավիրուսի ստեղծողն իր հարևան Գրեգորի Ֆոլի սպանության գործով հանդես է գալու որպես վկա, այլ ոչ որպես մեղադրյալ, ինչպես նշվում էր մի շարք ԶԼՄ-ներում։










