104 տարեկանում մահացել է նշանավոր բրազիլացի ճարտարապետ Օսկար Նիմեյերը

17:48 • 06.12.12

Ռիո դե Ժանեյրոյում, կյանքի 104-րդ տարում վախճանվել է աշխարհահռչակ բրազիլացի ճարտարապետ Օսկար Նիմեյերը, հայտնում է Xinhua-ն: Դեկտեմբերի 15-ին նա կդառնար 105 տարեկան:

 

Նա հիվանդանոցում էր հայտնվել նոյեմբերի սկզբին՝ երիկամի և ստամոքսի խնդիրներով: Մահացել է թոքի ինֆեկցիայից:


Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆն այս կապակցությամբ իր բլոգում գրել է. «Այսօր Բրազիլիան կորցրեց իր հանճարներից մեկին: Սգո օր է»:

 

Նիմեյերը 1930-ականներին հայտնի էր դարձել ժամանակակից Բրազիլիա քաղաքին իր ավարտուն տեսքը հասցնելու համար. նա է նախագծել իր երկրի գրեթե բոլոր կառավարական շինությունները:

 

Աշխարհում նա հայտնի է Նյու Յորքում ՄԱԿ-ի Քարտուղարության շենքով: Լինելով կոմունիստ՝ 1960-ականներին հետապնդումների է ենթարկվել Բրազիլիայի ռազմական իշխանությունների կողմից: Այդ շրջանում բնակվել է Ֆրանսիայում: Իր կնոջ հետ ապրել է 76 տարի: 2006-ին՝ 99 տարեկանում, ամուսնացել է 2-րդ անգամ:

Ամբողջ աշխարհում նրա հեղինակած նշանավոր շինությունների թիվը հասնում է 600-ի: