Ֆիլիպիններում թայֆունի զոհերի թիվը հասել է 325-ի
Ֆիլիպիններում վերջին 20 տարիների ամենախոշոր թայֆունը, որն ստացել է «Պաբլո» անվանումը, պաշտոնական տվյալներով 325 մարդու մահվան պատճառ է դարձել։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, անհետ կորած է համարվում 379 մարդ, վիրավոր է 411 մարդ։
Ավելի վաղ հաղորդվում էր 274 զոհի և 300 անհետ կորածի մասին։
Ֆիլիպինների քաղաքացիական պաշտպանության տվյալներով՝ սա այս տարվա ընթացքում արդեն 16-րդ թայֆունն է երկրի տարածքում։
Դրա հետևանքով վնասվել են ավելի քան 4700, ամբողջապես քանդվել 2000 տուն։ Ապաստարաններ է տեղափոխվել 185.000 մարդ։
Քամու արագությունն այս պահին կազմում է 115-145 կմ/ժամ։ Ենթադրվում է, որ թայֆունը Ֆիլիպինների տարածքը կլքի ուրբաթ առավոտյան։










