Սերժ Սարգսյանը ցավակցել է Կարինե Ղազինյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազինյանների ընտանիքին՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարինե Ղազինյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:
Ըստ նախագահի գրասենյակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել Կարինե Ղազինյանի ընտանիքին, հարազատներին և մերձավորներին:










