ՌԴ փոխվարչապետը BMW-ի փոխարեն կերթևեկի Тигр-ով (լուսանկարներ)

19:55 • 06.12.12

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ով կառավարությունում զբաղեցնում է ռազմաարդյունաբերական համալիրի ղեկավարի պաշտոնը, մտադիր է իր ծառայողական BMW-ն փոխարինել ռուսական արտադրության ավտոմեքենայով: Պաշտոնյաjի համար կթողարկվի Тигр զրահամեքենայի «քաղաքացիականացված» տարբերակը: Ռոգոզինը արդեն հաստատել է, որ մեքենան կգնի անձնական միջոցներով, հաղորդում է vesti.ru-ն:

 

Известия պարբերականը հաղորդում է, որ զրահապատ ոստիկանական ամենագնաց ГАЗ-2330-ը կամ նույն Тигр զրահագնացը կթողարկվի քաղաքացիական տարբերակով` անհատական պատվերով:


Ինչպես պարբերականին հայտնել է մեքենան արտադրող Русские машины կորպորացիայի մամուլի քարտուղար Եկատերինա Պանկովան, Ռոգոզինի պատվիրած մեքենան ստանդարտ ոստիկանական ամենագնացն է, սակայն առանց զրահապատման, իսկ ներքին հարդարանքը կիրականացվի բարձրագույն որակով:


Բացի այդ, հատուկ Тигр-ը իր տեսակում առաջինը կլինի, որը կհամալրվի ռուսական շարժիչով: Ոստիկանական տարբերակները համալրվում են ամերիկյան արտադրության Cummins շարժչներով: Մեքենայի համալրման վերաբերյալ այլ տեղեկություններ չկան:

 

Ինքը Ռոգոզինը «Թվիթերում» հաստատել է պարբերականի հաղորդած տեղեկությունները. «Ես վաղուց էի ասում, որ ռուսական ռազմաարդյունաբերությունը կարող է որակով քաղաքացիական արտադրանք տալ: Ժամանակն է ռազմավարայինից անցնել մերին», - գրել է Ռոգոզինը:


Այդ նույն հայտարարության մեջ ՌԴ փոխվարչապետը հայտարարել է, որ ամենագնացը պետք է գնի իր փողերով և օգտագործի որպես ծառայողական մեքենա: «Եթե այդ «տղան» քաղաքացիական ասպարեզում իրեն լավ դրսևորի, ուրեմն ինչու՞ սերիական արտադրության չդնել: Եթե պահանջարկ լինի, ապա գինն էլ կնվազի», - նշել է Ռոգոզինը:


Նրա տեղեկություններով ռուսական Тигр-ը եվրոպական իր «եղբորից» 30%-ով էժան է: