Բաբաջանյան փողոցում վրաերթի են ենթարկել 60-ամյա կնոջ
10:20 • 06.12.12
«Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեկտեմբերի 5-ին՝ ժամը 13.00-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկել 60-ամյա մի կնոջ։
Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Placeholder










