Գյումրիում ամբողջությամբ այրվել է տնակ
Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 6-ին՝ ժամը 04.17-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուսայելյան 107/138 հասցեում այրվում է բնակելի տնակ:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է 04.59-ին, մարվել` ժամը 06.37-ին:
Այրվել են Ա. Գալստյանին պատկանող տնակն` ամբողջությամբ (27 քմ) և տնակին կից փայտյա շինությունը` (12 քմ):










