Պոտենցիալ վտանգավոր Toutatis աստերոիդը դեկտեմբերի 12-ին կանցնի Երկրի մոտով
Չինական «Չանըէ-2» զոնդը դեկտեմբերի 13-ին «տեսակցության» կլինի Թաութաթիս աստերոիդի հետ: Մոտեցումը տեղի կունենա նախատեսվածից մեկ ամիս շուտ և աստերոիդի՝ Երկրից նվազագույն հեռավորության վրա գտնվելուց մեկ օր անց, հաղորդում է РИА Новости-ի գործակալությունը` հղում կատարելով ՆԱՍԱ-ին:
Թաութաթիս աստերոիդը (4179 Toutatis կամ 1989 AC)` ոչ մեծ, երկարավուն ձևի և 5,4 կմ չափի երկնային մարմին է: Այն հայտնաբերվել է 1989թ. ֆրանսիացի աստղագետ Քրիստիան Փոլասի կողմից: Թաութաթիսը ներառված է Երկիր մոլորակի համար վտանգ ներկայացնող աստերոիդների ցանկում, սակայն մինչ 2196թ. այն Երկրին չի մոտենա ավելի քան 0,0198 տիեզերական միավոր կամ այդ ժամանակ կլինի 2,96 միլիոն կմ հեռավորության վրա:
Դեկտեմբերի 12-ին, Գրինվիչի ժամանակով 06:40 (Երևան 10:40) Թաութաթիս աստերոիդը կանցնի Երկրից 0,046 տիեզերական միավոր հեռավորության վրա (6,93 միլիոն կմ, կամ մինչև Լուսին հեռավորության 18-ակին): Դրանից մեկ օր անց չինական «Չանըէ-2» տիեզերական սարքը կանցնի աստերոիդից մի քանի հարյուր կմ հեռավորության վրա, ինչի շնորհիվ բարձր որակի լուսանկարներ կիրականացնի:











