Զանգվածային տարհանում՝ Բուենոս Այրեսում քիմիական պայթյունից հետո
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում քիմիական նյութերով կոնտեյներ է պայթել, ինչից հետո քաղաքը պատվել է հսկայական թունավոր ամպով, հայտնում է Russia Today-ը:
Կոնտեյները դեռ շարունակվում է վառվել: Երկրի իշխանությունները զանգվածային տարհանման կարգադրություն են տվել, իսկ բնակիչներին հրահանգել են դուրս չգալ իրենց տներից:
Ըստ նախնական տվյալների՝ պայթել է սնդիկի կամ պեստիցիդի կոնտեյներ:










