Տեղումներ, ջերմաստիճանի նվազում. առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 7-ի երեկոյան ժամերին, 8-ին շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը Սյունիքում և Վայոց ձորում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյուն:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ դեկտեմբերի 7-ի գիշերը, 10-11-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ, 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ի գիշերը կնվազի 1-2, 8-ի գիշերը նույնքան կբարձրանա, 8-ի ցերեկը կնվազի 2-3, 9-ի և 10-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով:

Երևանում` դեկտեմբերի 7-ին, 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին՝ տեղումներ:

Երևան քաղաքի դեկտեմբերի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 15.10C (1988 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -17.80C (1941 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 1.40C










