Ամստերդամում ձյան և քամու պատճառով ավելի քան 100 չվերթ է չեղյալ հայտարարվել

18:00 • 07.12.12

Առատ ձյան և ուժեղ քամու պատճառով Ամստերդամի միջազգային օդանավակայանում այսօր հետաձգվել է ավելի քան 100 չվերթ, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությանը։

 

Մասնավորապես, չեղյալ են հայտարարվել դեպի Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Դանիա և Չեխիա չվերթերը։

 

Այսօր առավոտյան ձյան տեղումների պատճառով մի քանի ժամով խախտվել էր նաև Բրյուսելի ավիահաղորդակցությունը։