Ազատվել է Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արթուր Մեհրաբյանը
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորք վարչական շրջանի բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանը: Սյս մասին Tert.am -ի տեղեկությունը հաստատեց Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ չնշելով պատճառների մասին:
Այս պահին որևէ նշանակում չկա՝ Արթուր Մեհրաբյանին փոխարինող որևէ անձի վերաբերյալ:










