Բրահիմին, Քլինթոնն ու Լավրովը Սիրիայի հարցով ոչ մի սենսացիոն որոշում չեն ընդունել
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի Դուբլինում կայացած հանդիպմանը ոչ մի սենսացիոն որոշում չի ընդունվել, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Բրահիմիի հայտարարությունը։
«Մենք ոչ մի սենսացիոն որոշում չենք ընդունել...Մենք պարզապես համաձայնվել ենք, որ իրավիճակը վատն է, և որոշել շարունակել համատեղ աշխատանքը՝ խնդիրը հսկողության տակ պահելու համար»,- ասել է Բրահիմին։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, Քլինթոն-Լավրով- Բրահիմի հանդիպումը տեղի է ունեցել Դուբլինում անցկացվող ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում։
Սիրիայում կառավարական ուժերի և ապստամբների միջև մոտ 2 տարի տևող բախումների հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել է 20.000-30.000 մարդ։ Սիրիայի իշխանություննեևը հայտարարում են, որ ապստամբները լավ են զինված, որոնց օգնություն են ցուցաբերում դրսից։










