Չինաստանը հողին կհավասարեցնի 700 լեռ՝ նոր քաղաքի շինարարության համար (տեսանյութ)

09:04 • 07.12.12

Չինաստանի իշխանությունները պատրաստվում են նոր քաղաք կառուցել երկրի խոշորագույն քաղաքներից մեկի՝ Լանչժոուի հյուսիս-արևմտյան արվարձաններում, ինչի համար որոշվել է հողին հավասարեցնել 700 լեռ, գրում է The Guardian-ը։

 

Անհրաժեշտ տարածքը լեռներից «մաքրելու» համար չինական խոշոր շինարարական ընկերությունները կծախսեն 3.53 մլրդ դոլար, որից հետո միայն հնարավոր կլինի սկսել նոր քաղաքի կառուցումը։

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ այն կկոչվի Նոր Լանչժոու և կզբաղեցնի 130 հազար հա տարածք՝ դառնալով կարևոր արդյունաբերական քաղաք։ Թեև Չինաստանի պետական խորհուրդը հավանության է արժանացրել նշված ծրագիրը, այն լուրջ քննադատությունների է ենթարկվել բնապահպանական խմբերի կողմից։

 

Տեսանյութը դիտեք այստեղ։