Բրիտանիայի ամենահայտնի հրապարակախոսը ձերբակալվել է մանկապղծության մեղադրանքով

13:28 • 07.12.12

Մեծ Բրիտանիայի ամենահայտնի հրապարակախոս Մաքս Քլիֆորդը ձերբակալվել է սեքսուալ բնույթի հանցագործությունների կասկածանքով, հայտնում է Лента-ն։ 

 

Այդ մասին հայտնի է դարձել BBC-ի հանգուցյալ հաղորդավար Ջիմի Սևիլի՝ մանկապղծության գործի հետաքննության ժամանակ, հաղորդում է The Guardian-ը։

 

69-ամյա Քլիֆորդը կասկածվում է 1977թ. տեղի ունեցած 2 դեպքի մեջ։ Ոստիկանությունում հարցաքննությունից հետո նա գրավի դիմաց ազատ է արձակվել։ Հրապարակախոսը հայտարարել է, որ մեղադրանքները «բոլորովին չեն համապատասխանում իրականությանը»։


Մաքս Քլիֆորդին անվանում են բրիտանական մեդիայի ամենաազդեցիկ դեմքերից մեկը։