Ավստրալիայում 80 մլն դոլար արժողությամբ կոկաին է առգրավվել

10:50 • 07.12.12

Ավստրալիայի ոստիկանությունն առգրավել է կոկաինի խոշոր խմբաքանակ, որը բերվել է Չիլիից, հաղորդում է Лента-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին։

 

Ըստ գործակալության տվյալների՝ ընդհանուր առմամբ առգրավվել է 81 մլն դոլար արժողությամբ 135 կգ թմրանյութ։ Սա ամենախոշոր խմբաքանակն է, որը հայտնաբերվել է երկրի իշխանությունների կողմից վերջին ժամանակաշրջանում։

 

Մինչդեռ վերջին շաբաթների ընթացքում ավստրալական ոստիկանությունն առգրավել է մոտավորապես 700 կգ թմրանյութ։