Երևանի մայրաքաղաքային գնդում պայմանագրային զինծառայող է սպանվել

11:29 • 07.12.12

Երևանի մայրաքաղաքային գնդում այսօր պայմանագրային զինծառայող է սպանվել, փաստը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց է ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը։ 


Վերջինս նաև ասաց, որ սպանությունը կատարվել է հրազենի միջոցով և ավելացրեց, որ այս պահին քննիչներն աշխատում են դեպքի վայրում, կատարվում են քննչական գործողություններ:
 

Ավելի ուշ Մերի Սարգսյանը տեղեկացրեց, որ զինծառայողի մարմինը գտնվել է զորամասի տարածքից դուրս գտնվող վայրում, և նախաքննությունն իրականացնում է Ոստիկանության Էրեբունու բաժինը։