Չեխիայի դեղատներում դեղատոմսով մարիխուանա կվաճառվի
Չեխիայի խորհրդարանի պատգամավորներն այսօր հաստատել են օրենսդրական նախագիծը, որը թույլատրում է դեղատներին դեղատոմսերի առկայությամբ մարիխուանա և դրանից պատրաստված դեղեր վաճառել, հաղորդում է BBC-ն:
«Օրենքը ուղղված է նրան, որ մարիխուանան հասանելի դառնա բժշկական նպատակներով` հիվանդներին, որոնք դրա կարիքը ունեն և ստիպված են այն անօրինական կերպով օգտագործել», - ասել է փաստաթղթի հեղինակներից մեկը` պատգամավոր Պավել Բենը:
Օրենքը ուժի մեջ կմտնի 2013թ.: Առաջին տարվա ընթացքում դեղատներում կվաճառվի միայն արտասահմանյան մարիխուանա, սակայն ավելի ուշ վաճառքի թույլտվություն կստանան նաև չեխական արտադրողները:
Չեխիայում թույլատրվել է աճեցնել, կրել և օգտագործել փոքր քանակով մարիխուանա, սակայն վաճառել այն, մինչ նոր օրենքի ընդունումը, արգելված էր:










