Սիրիայի ապստամբները Դամասկոսի օդանավակայանը մարտական գործողությունների գոտի են հայտարարել

15:28 • 07.12.12

Սիրիայի ապստամբները Դամասկոսի միջազգային օդանավակայանը մարտական գործողությունների գոտի են հայտարարել և կոչ արել խաղաղ բնակիչներին և ավիաընկերություններին խուսափել դրա օգտագործումից, հայտնում է Интерфакс-ը։

 

«Ընդդիմադիր ջոկատները, որոնք փորձում էին շրջափակել օդանավակայանը, երեկ որոշել են, որ օդանավակայանն իրենց առաջնային նպատակն է»,- ասել է այսպես կոչված՝ Դամասկոսի ընդդիմադիր ռազմական խորհրդի ներկայացուցիչ Նաբիլ ալ-Ամիրը։

 

Նա նշել է, որ այժմ օդանավակայանը լի է զինվորներով ու զրահատեխնիկայով  և դրան մոտեցող խաղաղ բնակիչները մեծ ռիսկի են դիմում։