Հզոր երկրաշարժ Ճապոնիայի ափերի մոտ. ցունամիի վտանգ է հայտարարվել

13:00 • 07.12.12

Ճապոնիայի ափերի մոտ 7.3 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Reuters-ը։

 

Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաք Տոկիոյում։ Սակայն զոհերի, տուժածների կամ ավերածությունների մասին դեռ չի հաղորդվում։

 

Հոնսյու կղզու Միագի պրեֆեկտուրայում ցունամիի վտանգ է հայտարարված։