Եգիպտոսում ցուցարարները ներխուժել են նախագահական պալատի տարածք
Եգիպտոսի պետական հեռուստատեսության տեղեկություններով՝ երկրի նախագահ Մուհամմեդդ Մուրսիի ընդդիմադիրները ճեղքել են Կահիրեի նախագահական նստավայրի արգելափակոցները և շարունակել գրոհը դեպի պալատի դարպասներ, հաղորդում է BBC-ն:
Առանձին բողոքողների խմբեր ընդհուպ մոտեցել են նախագահական պալատի դարպասներին:
Հաղորդվում է, որ հանրապետական գվարդիան լքել է նստավայրի մոտի տարածքը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մայրաքաղաքի Գելիոպոլիս շրջանում գտնվող նախագահական պալատի մոտ բազմաթիվ բանակային և ոստիկանական ուժեր են տեղակայվել, ինչպես նաև, նստավայրի անվտանգությունը ապահովելու համար, տասնյակ տանկեր և այլ զրահատեխնիկա է կիրառվում:
Ընդդիմությունը բողոքում է նախագահական լիազորությունների ընդլայնման դեմ և պահանջում վերանայել նոր սահմանադրության նախագիծը:










