Եգիպտոսում ցուցարարների հոծ բազմությունը շարժվում է դեպի նախագահական պալատ
Այսօր բողոքի ակցիայի հազարավոր մասնակիցներ երթով շաժվում են դեպի Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի նստավայր, հաղորդում է INTERFAX-ը` հղում կատարելով AFP-ին:
Դժգոհելով նախագահի վերջերս կայացրած որոշման դեմ, որով ընդլայնվում էին նրա
լիազորությունները, եգիպտացիք երեք ուղղություններով շարժվում են դեպի պալատ և պատահական անցորդներին կոչ են անում միանալ իրենց ակցիային:
«Ժողովուրդը ուզում է, որ այս ռեժիմը տապալվի», - վանկարկում են ակցիայի մասնակիցները, կրկնելով այն նույն կարգախոսերը, որոնք կիրառվում էին 2011թ. փետրվարյան հեղափոխության ժամանակ, որի հետևանքով նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց:
Կահիրեի Գելիոպոլիս շրջանում գտնվող նախագահական պալատի մոտ բազմաթիվ բանակային և ոստիկանական ուժեր են տեղակայվել:
Պետության ղեկավարի նստավայրի անվտանգությունը ապահովելու համար տասնյակ տանկեր և այլ զրահատեխնիկա է կիրառվում:










