Նոր հակաիսլամական ֆիլմ. Բելգիայում պատրաստվում են ահաբեկչությունների
Բելգիայի ՆԳՆ-ն 4 բալանոց համակարգով 3-րդ աստիճանի է բարձրացրել ահաբեկչության սպառնալիքի հավանականությունն այդ երկրում՝ նոր հակաիսլամական ֆիլմի էկրան բարձրանալուց առաջ, հայտնում է РИА Новости-ն:
Այս աշխատանքն արդեն կրում է «Անմեղ մարգարեն» անվանումը, ռեժիսորն է Իսպանիայում բնակվող պակիստանցի Իմրան Ֆիրասաթը: Ըստ բելգիական ԶԼՄ-ների՝ Իսլամի մարգարե Մուհամեդը ֆիլմում ներկայացված է հավատացյալների համար վիրավորական ձևով:
Ֆիրասաթը խոստովանել է, որ իրեն ոգեշնչել է ԱՄՆ-ում նկարահանված սկանդալային «Մուսուլմանների անմեղությունը»: Վերջինիս տարածումից հետո մի շարք մուսուլմանական երկրներում հավատացյալները գրոհել էին ամերիկյան դիվանագիտական ներկայացուչությունները, իսկ Լիբիայում ԱՄՆ դեսպանը սպանվել էր:
Այս դեպքում ֆիլմի նախնական ծաղրանկարային պաստառի վրա նշված է, որ սա ֆիլմ է Մուհամեդի մասին՝ նախկին մուսուլմանի տեսանկյունով:










