Ճապոնիայի պաշտպանության նախարարը հրամայել է հարվածել Հյուսիսային Կորեայի հրթիռին
Ճապոնիայի պաշտպանության նախարար Սատոսի Մորիմոտոն հրաման է արձակել, համաձայն որի՝ Հյուսիսային Կորեայի կողմից արձակվելիք հրթիռը կխփվի, եթե այն կամ դրա բեկորները վտանգ ներկայացնեն Ճապոնիայի տարածքների համար, գրում է Взгляд-ը՝ հղում անելով Kyodo-ին։
Որոշումը կայացվել է Ճապոնիայի անվտանգության խորհրդի նիստի ընթացքում, որին մասնակցել է նաև վարչապետ Եսիհիկո Նոդան։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել էին, որ դեկտեմբերի 10-22-ն ընկած ժամանակահատվածում պատրաստվում են նոր հրթիռ արձակել։ Եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի և որևէ տեխնիկական խոտան չառաջանա, ապա հրթիռը կամ դրա բեկորները չեն ընկնի Ճապոնիայի տարածք։










