ՀԱՄԱՍ-ի առաջնորդը 45 տարվա ընդմիջումից հետո այցելել է Գազայի հատված

14:40 • 07.12.12

ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալեդ Մաշաալը 45 տարվա ընթացքում առաջին անգամ մուտք է գործել պաղեստինյան տարածք, տեղեկացնում է gazeta.ru-ն։


Նա պաղեստինյան տարածքը լքել էր 1967թ.-ի վեցօրյա պատերազմի ընթացքում, իսկ այժմ վերադարձել է Գազայի հատված՝ տոնելու շարժման 25-ամյակը։

 

Խալեդ Մաշաալը ծնվել է 1956թ.-ին՝ Հորդանանի Արևելյան ափին։ Այսինքն, երբ լքել է Պաղեստինը, մոտ 10 տարեկան է եղել։ Ավելի ուշ նա բնակվել է Քուվեյթում, Հորդանանում և Սիրիայում, իսկ այս տարվա հունվարից տեղափոխվել է Կատար։