Ռուսաստանը չի պատրաստվում ոչ մեկի հետ պատերազմել. Մեդվեդև
Ռուսաստանն ավելացնում է ռազմական ծախսերը՝ զինծառայողների սոցիալական պայմանները բարելավելու և սպառազինություններն արդիականացնելու նպատակով։ Այս մասին ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ ուղիղ եթերում պատասխանելով 5 հեռուստաալիքի լրագրողների հարցերին։
Взгляд-ի փոխանցմամբ՝ պատասխանելով այն հարցին, թե ռազմական ծախսերի ավելացումը չի նշանակում արդյոք, որ Ռուսաստանը պատրաստվում է ինչ-որ մեկի հետ պատերազմել, Մեդվեդևը պատասխանել է. «Չէինք ցանկանա։ Պատերազմել ոչ մեկի հետ չենք պատրաստվում, մենք խաղաղասեր երկիր ենք»։
ՌԴ վարչապետի խոսքով՝ զինված ուժերի 2013-ի բյուջեն կազմում է 2.1 տրլն ռուբլի։










